13 տարի է ինչ իմ գործունեությունը ծավալում եմ It Park-ում: Կարծում եմ այսքանով ամեն ինչ ասված է, շնորհակալություն:
It Park-ում գրասենյակ ենք վարձակալել մոտ 5 տարի։ Բիզնես կենտրոնի անձնակազմի սպասարկումը եւ տնօրինության վերաբերմունքը միշտ եղել է բարձր մակարդակի վրա։ Որի համար շատ շնորհակալ ենք։
Գնի եւ որակի առումով շատ հարմար եւ գործնական բիզնես կենտրոն է,այստեղ աշխատում ենք արդեն 4 տարի: Ղեկավարությունը միշտ պատրաստ է լսել վարձակալներին եւ հնարավորինս արագ արձագանքել, աջակցել երիտասարդ ընկերություններին: Շուկայի լավագույն առաջարկներից մեկը։
Ստեղծված է հնարավորինս հարմար պայմաններ աշխատելու համար։ Շնորհակալ ենք մենեջերներից բարեհամբույր մոտեցման եւ խնդիրներին արագ արձագանքելու համար։
Մեր ընկերությունը գործում է It Park բիզնես կենտրոնում, եւ կարող ենք վստահ ասել, որ
սա մի վայր է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի
համար։
Հարմարավետությունն ու մաքրությունը բարձր մակարդակի վրա են՝ շնորհիվ
պրոֆեսիոնալ եւ հոգատար սպասարկող անձնակազմի, որը մշտապես արագ
արձագանքում է առաջացած բոլոր հարցերին կամ խնդիրներին։
Եթե փնտրում եք գործարար միջավայր, որտեղ կարեւորում են ձեր հարմարավետությունը,
ապա It Park-ը լավագույն ընտրությունն է։